Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հրատապ նիստ
Հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հրատապ նիստ, որին մասնակցել են նաև համայնքների ավագանիներում կուսակցության խմբակցության անդամները և Երևանի թիմը։
Նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ընտրությունների կազմակերպչական հարցեր, անդրադարձ է եղել ներքաղաքական հարցերին, այդ թվում, Արցախում ստեղծված իրավիճակին։