Թուրքական նոր ակումբի տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին
Թուրքիայի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դիյարբեքիրսպորտը» վերանվանվել է «Մեսոպոտամիյասպոր»:
Բացի անունը, փոխվել է նաև ակումբի տարբերանշանը, որը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի զինանշանը, Vnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Haber7-ը:
Կատարվել են գունային որոշ փոփոխություններ, հանվել են բոլոր խաչերը, իսկ Արարատ լեռան վրա այլևս Նոյան տապան չկա: Լեռը, սակայն, պահպանել է հայկական կողմից դիրքը:
Ակումբի սեփականատերերը քրդեր են: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս խորհրդանշանը կպահպանվի, սակայն այն արդեն հասցրել է բուռն քննարկման առարկա դառնալ:
Նախկինում ակումբի տարբերանշանի վրա Դիյարբեքիրի քաղաքային պատերն էին, ինչպես նաև քաղաքի խորհրդանիշ համարվող ձմերուկը: