Բժիշկները սրտխառնոցից բողոքող հիվանդի կերակրափողում մի ամբողջ ութոտնուկ են գտել
Սինգապուրում բժիշկները սրտխառնոցից և փսխումից բողոքող հիվանդի կերակրափողից մի ամբողջ ութոտնուկ են հեռացրել։ Shantnews.am-Ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
55-ամյա տղամարդը դիմել է բժշկական օգնության, երբ կերել է ծովամթերքից պատրաստված ուտեստ, որի մեջ եղել է ութոտնուկ: Հիվանդի խոսքով՝ ուտելուց անմիջապես հետո սկսել է փսխել և հազիվ է կուլ տվել։
Բժիշկները լուսանկարել են տղամարդու կերակրափողը և պարզել, որ ութոտնուկը խրվել է ստամոքսը կերակրափողին միացնող գաստրոէզոֆագալ սֆինտերից հինգ սանտիմետր հեռավորության վրա: Բժիշկները տղամարդուն գաստրոսկոպիա են կատարել ու որոշել էնդոսկոպի միջոցով հրել կամ հեռացնել փափկամարմնին, սակայն փորձերն անհաջող են եղել։ Այնուհետև բժիշկները էնդոսկոպը տարել են ութոտնուկի կողքով և վերցրել այն հետևից: Հետո աքցանով բռնել փափկամարմի գլուխն ու դուրս քաշել կերակրափողից։
Պրոցեդուրայից հետո հիվանդը արագ ապաքինվել է։ Երկու օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։