Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը
Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկումներ են անցկացրել համատեղ նախագծերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Գանին հանդիպել են Վիեննայում OPEC-ի հանդիպման շրջանակներում:
Երկու երկրների նավթի նախարարները քննարկել են նավթային ոլորտում համագործակցության, ինչպես նաև նավթի ու գազի փոխանակման հարցերը:
Նրանք նաև քննարկել են համատեղ ներդրումների և ընդհանուր նավթահանքերի մշակման հնարավորությունը, ինչպես նաև բանակցություններ են վարել իրանական ինժեներատեխնիկական ծառայություններն Իրաք արտահանելու շուրջ: