Ռուս-ուկրաինական պատերազմի 500 օրվա ընթացքում 494 երեխա է զոհվել․ Ուկրաինայի դատախազություն
Ռուս-ուկրաինական պատերազմի 500 օրվա ընթացքում 494 երեխա է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տվյալները հրապարակել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունն «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Անչափահասների հարցերով դատախազների պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 8-ի առավոտյան մահացել է 494 երեխա, ավելի քան 1051-ը տարբեր վնասվածքներ են ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունից նշում են, որ այդ տվյալները վերջնական չեն։