Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհիմն և միակողմանի է որակել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հայտարարությունները, որը Փարիզից պահանջել է վերացնել ռասայական խտրականության համակարգային պատճառները ոստիկանությունում:
«Ֆրանսիան իր անհամաձայնությունն է հայտնում ավելորդ մեկնաբանությունների կապակցությամբ և ափսոսանք է հայտնում, որ վերջին օրերին ոստիկանության և այլ անձանց նկատմամբ իրականացված չարդարացված բռնությունը մոռացվել է։ Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ռասիզմի կամ համակարգային խտրականության վերաբերյալ ցանկացած մեղադրանք անհիմն է»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան հետևում է ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթներին, իսկ ոստիկանությունը ենթարկվում է ներքին, արտաքին և դատական այնպիսի վերահսկողության, որը գոյություն ունի ընդամենը մի քանի երկրում: