Վարժանքներ Տավուշի և Արագածոտնի մարզերում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական շենքում, բուժկետում, իսկ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը՝ Նոր Ամանոսի մանկապարտեզում, անց են կացրել վարժանքներ՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացում» և «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմաներով։
Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում, ինչպես նաև փորձարկվել են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի շչակները։