Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել
Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:
«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին (մոտ ժամանակներս. - խմբ.)», - ասել է նա:
Ռուտեն հստակեցրել է՝ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։