Կուլեբան ՆԱՏՕ-ի անդամներից պահանջել Է Ուկրաինային դաշինք հրավիրելու հստակ ժամկետներ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հստակ նշեն ժամկետները, թե երբ պատրաստ կլինեն Ուկրաինային հրավիրել դաշինք: Կուլեբան այս մասին գրել է ամերիկյան «Foreign Policy» ամսագրում հրապարակված իր հոդվածում։
«Եթե ՆԱՏՕ-ի առաջնորդները դեռ պատրաստ չեն Վիլնյուսում հրավերի մասին հայտարարել, նրանք պետք է հստակ նշեն, թե երբ պատրաստ կլինեն։ Անդամակցությունն ունի պաշտոնական պահանջներ, իսկ հրավերը՝ ոչ: Այն ամենը, ինչ պահանջվում է, ռազմավարական հեռատեսությունն է և քաղաքական կամքը», – գրել է Կուլեբան։