Գյուղատնտեսական ապրանք իրացնողները ունեցողները միջհամայնքային երթուղայինով կհասնեն Ստեփանակերտի շուկա
Գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։
«Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առեւտուրը խստիվ արգելվելու է, եւ խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության:
Գյուղական համայնքների բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի իրացումը Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է՝ ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու համար։
Գյուղական համայնքների բնակիչներին խնդրում ենք անտեղի խոչընդոտներ չստեղծել, գյուղմթերքի իրացումը կազմակերպել առաջարկվող եղանակով՝ ստանալով սեփական արտադրանքը իրացնելու եւ ստեղծված իրավիճակում քաղաքային համայնքների բնակիչների սոցիալական, այդ թվում` սննդի ձեռքբերման խնդիրները որոշակիորեն մեղմելու հնարավորություն»,- ասվում է հայատարարությունում: