Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին հազար զինծառայող կտեղակայի
Լեհաստանի զինված ուժերը Պոդլասկի վոյևոդությունում՝ Բելառուսի հետ սահման են տեղափոխում 1000 զինվորական և 200 միավոր տեխնիկա, հաղորդում է երկրի գլխավոր հրամանատարության մամուլի ծառայությունը։
«Մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լեհաստանի արևելքում։ 12-րդ մեքենայացված բրիգադից և 17-րդ մեքենայացված բրիգադից հազար զինվոր և գրեթե 200 միավոր տեխնիկա կտեղափոխվեն Լեհաստանի արևելք»,- նշել են բանակի ղեկավարությունից։
Ինչպես զգուշացրել է հրամանատարությունը, վաղը հանրապետության հյուսիսային, կենտրոնական և արևելյան հատվածների ավտոճանապարհներին սպասվում է ռազմական շարասյունների ինտենսիվ տեղաշարժ։
Լեհական բանակը բացատրել է, որ «հետևակային զորքերի մի մասի ուսումնական ներկայության» նպատակն է «ցույց տալ կամք և կարողություն՝ անմիջապես արձագանքելու սահմանին իրավիճակն ապակայունացնելու փորձերին»։