Պենտագոնում կարծում են, որ Պրիգոժինը նմանակներ ունի
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կարող է նմանակ ունենալ՝ իր տեղափոխությունները քողարկելու համար, գրում է news.am-ը։
Պենտագոնի պաշտոնյան, ով անանուն մնալու պայմանով խոսեց գաղտնի հետախուզական տեղեկատվությունը քննարկելիս, ասաց, որ Պրիգոժինն ապստամբությունից հետո շատ ժամանակ Ռուսաստանում էր:
«Հասկանալի չէ, թե արդյոք նա եղել է Բելառուսում, մասամբ այն պատճառով, որ Պրիգոժինը, ըստ երևույթին, օգտագործում է նմանակներ՝ իր շարժումները քողարկելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել «Վագներ» ՊՄԿ-ի ղեկավարի գտնվելու վայրի մասին հարցին՝ ասելով, որ «կառավարությունը ո՛չ կարողություն ունի, ո՛չ ցանկություն՝ հետևելու նրա շարժմանը»։