Զելենսկին սպառնացել է Պուտինին
«Աշխարհը կգտնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «կյանքից զրկելու» միջոց, եթե նա չդադարի միջուկային զենքով սպառնալ»,-այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում։ Օգտատերերին «դուր չի եկել» Զելենսկու արտահայտությունը։
«Զելենսկին ցանկանում է մեզ ներքաշել միջուկային պատերազմի մեջ, մենք չենք կարող նրան դա թույլ տալ»,- գրել է օգտատերերից մեկը։
«Նա կրկին խոսում է «ամբողջ աշխարհի» անունից, ո՞վ է դա նրան թույլ տվել»,-գրել է մեկ ուրիշը։
«Ուկրաինայի նախագահն ապրում է երազանքների աշխարհում»,- իր կարծիքով կիսվել է մեկ այլ օգտատեր։
«Եթե Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կլսեն իրեն, ապա նա մեծապես սխալվում է, հակառակ դեպքում «Արմագեդոնը» չի ուշանա»,- գրել է մեկ ընթերցողներից մեկը։
Միջազգային լրատվականները պնդում են, որ Պուտինը, մասնավորապես, ասել է՝ «միջուկային զենքը ստեղծվում է, որպեսզի ապահովվի Ռուսաստանի անվտանգությունը բառի լայն իմաստով, սակայն դրա կիրառման կարիք չկա»։