Հարցված երեւանցիների 10․1 տոկոսը կքվեարկի Ավինյանի օգտին, 8․2 տոկոսը՝ Մարությանի․ GALLUP
«Gallup International Association»-ը երեւանցիներից հետաքրքրվել է, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին:
Հարցվածների 10․1 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավոր Տիգրան Ավինյանի օգտին, 8․2 տոկոսը կքվեարկի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օգտին, 5․3 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի՝ Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ, եւ 4․5 տոկոսը՝ ՀՀԿ-ի՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։
«Հարցին դժվարացել է պատասխանել 30․2 տոկոսը։ Սա դասական պատկեր է այս շրջանի համար։ Նորմալ բաշխվածությունն է սաղմնային փուլում, որովհետեւ ընտրությունները լինելու են երեք ամսից, շատ քիչ թեկնածություններ են հաստատվել, մնացածները դեռ խոսակցություններ են։ Երբ որ սկսվի ակտիվ քարոզարշավը, այս ցուցանիշներում փոփոխություններ կտեսնենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։