Հայաստանն ու Հունգարիան քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։