ԱՄՆ նախագահի թեկնածուն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծել է իր թվային նմանակին
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական եւ Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսի թիմն արհեստական ինտելեկտի միջոցով մշակել է քաղաքական գործչի թվային նմանակին, գրում է News.am-ը։
Հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ «Ֆրենսիս Սուարես» ԱԻ-ն նախագահի թեկնածուի կայքում օգտագործվում է ընտրողների հետ շփվելու, մասնավորապես, նրա քաղաքական դիրքորոշման մասին հարցերին պատասխանելու համար:
«ԱԻ-ի մշակողները խոստանում են, որ այն ավելի խելացի կդառնա։ Մենք պատրաստվում ենք շարունակել կատարելագործել «Ֆրենսիս Սուարես» ԱԻ-ին։ Մենք ծրագրում ենք ուժեղացնել այդ գործիքը»,-ասել է SOS America PAC-ի ներկայացուցիչը, որը կապված է թվային նմանակի մշակման հետ։