Ողբերգական դեպք Երևանում․ հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկակության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների շտապօգնության 21-րդ խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան 15/6 հասցեում գտնվող «Գոլդն Սեքնդ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 205 սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 47-ամյա Գևորգ Հ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Եվ սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։