Արարատ Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ: