Ճապոնիայի վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ գագաթաժողովին
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմեկնի Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ եւ Ճապոնիա-Եվրամիություն գագաթաժողովներին։
«Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմեկնի Վիլնյուս (Լիտվա) եւ Բրյուսել (Բելգիա) հուլիսի 11-13-ին։ Նա Լիտվայում կմասնակցի ՆԱՏՕ գագաթաժողովին, Բելգիայում՝ Ճապոնիա-ԵՄ գագաթաժողովին։ Վարչապետ Կիսիդայի մասնակցությունը ՆԱՏՕ գագաթաժողովին այս տարի տեղի կունենա երկրորդ անգամ»,- նշվել է հաղորդագրությունում։
Մացունոն նշել է, որ Կիսիդան խոսելու է Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ամրապնդման կարեւորության մասին։