Հունվար-մայիսին Հայաստանում աճել են ծնունդները, նվազել մահերը. Նվազել են նաեւ ամուսնալուծությունները
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023–ի առաջին կիսամյակի Հայաստանի ժողովրդագարական հիմնական ցուցանիշները։
2023 թ.–ի հունվար–մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 14 227 մարդ (2022-ի համեմատ աճել է 4,7 տոկոսով), մահացել 10 699–ը (նվազել է 16,4 տոկոսով)։
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 13 581 ծնունդ եւ 12 800 մահ:
2023-ի հունվար-մայիսին Հայաստանում գրանցվել է 6 469 ամուսնություն (2022-ի համեմատ գրեթե չի փոխվել) եւ 1 793 ամուսնալուծություն (նվազել է 3,4 տոկոսով):
2022-ի նույն ժամանակատվածում գրանցվել է 6 477 ամուսնություն եւ 1 858 ամուսնալուծություն:
Մեր հասարակության կենսունակության գործակիցը 133 % է։
Ըստ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված գրանցումների` 1 629 733 մուտք է գործել երկիր, 1 642 096–ը` դուրս եկել։