Wildberries-ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը տեղյակ է, որ սննդի որոշ տեսակներ չեն առաքվում Հայաստան։ Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա ասել է, որ սննդի առաքման հետ կապված խնդիր կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ։
«Կարծում եմ` կա փոխադարձ բարձր ստանդարտների, պահանջների խնդիր։ Ես գտնում եմ` այդ հարցերը մոտակա շրջանում կլուծվեն։ Սա ոչ թե լոգիստիկայի, այլ ավելի շատ փաստաթղթղերի ձևակերպումների հետ է կապված։ Մենք միշտ ցանկանում ենք համապատասխանեցնել բոլոր կանոններն ու ստանդարտները ԵԱՏՄ տարածքում։ Որքան էլ մենք ԵԱՏՄ անդամ երկրներ ենք, այնուամենայնիվ, ամեն անդամ երկիր ունի իր ներքին օրենսդրությունն ու առանձնահատկությունները, և ամեն ինչ չէ, որ ստացվում է հարթ ու անաղմուկ անել», - նշել է Բակալչուկը։
Նա ասել է, որ երկօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, «ՀայՓոստի» ղեկավարության, ինչպես նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ։
Բակալչուկը շեշտել է, որ առաջացող խնդիրները ոչ թե միտում են պարունակում, այլ ընդամենը խնդիրն այն է, որ օնլայն հարթակների ձևավորումը դեռ ամբողջովին չի ավարտվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։