Մեծ Բրիտանիայում Վիքիպեդիան կարող է փակվել
Վիքիպեդիան կարող է ստիպված լինել փակվել Մեծ Բրիտանիայում՝ կարգավորիչ բեռի պատճառով, որը դրա վրա դրվում է համացանցում անօրինական և վնասակար բովանդակության դեմ պայքարի նոր օրինագծի պատճառով, նախազգուշացրել է կառավարությունը, հայտնում է PA Media-ն։
Մտավախություն կա, որ ինտերնետի անվտանգության օրինագիծը, որը տեխնոլոգիական ընկերություններին նոր իրավական պահանջներ է պարտադրում, կարող է չափազանց դժվար լինել դրանցից ոմանց համար:
Նաև մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել «տարիքային սահմանի», որը պահանջում է տարիքային ստուգում և արգելափակում է երեխաների մուտքը, թեև Վիքիպեդիան ասել է, որ դա չի անի:
Խորհրդարանն առաջարկել է կանոնից բացառություն ավելացնել այն կայքերի համար, որոնք վնասելու ցածր ռիսկ ունեն և ապահովում են հանրային բարիք:
Լորդ Ալանը, ով 10 տարի եղել է Facebook-ի Եվրոպայի քաղաքականության տնօրենը, պնդում է, որ կայքերը պետք է բացառվեն օրինագծի շրջանակից, եթե դրանք նախատեսված են հանրությանը տեղեկացնելու համար, վնասի նվազագույն վտանգ են ներկայացնում, ոչ առևտրային են և ունեն սահմանափակ ֆունկցաներ։