Հարրի Փոթերի կոստյումն աճուրդում վաճառվել է 100 հազար ԱՄՆ դոլարով
Հարրի Փոթերի Հոգվարթսի համազգեստը, որը դերասան Դենիել Ռեդքլիֆը կրել է «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմում, Կալիֆորնիայի Propstore աճուրդում վաճառվել է 79 100 ֆունտ ստեռլինգով (100 000 ԱՄՆ դոլարով)։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail պարբերականը։
Համազգեստի մեջ է մտնում մուգ մոխրագույն թիկնոցը, սպիտակ վերնաշապիկը, տաբատը, սվիտերը, փողկապը, կոշիկները և կլոր շրջանակով ակնոցը։
Չնայած կոստյումը ծածկված է ցեխով և բեմական «արյունով», այնուամենայնիվ, այն վաճառվել է նախնական 59 000 ֆունտ ստեռլինգից (75 000 ԱՄՆ դոլար) շատ ավելի բարձր գնով։