Ուիմբլդոնում մեքենան հարվածել է դպրոցի շենքին. կան վիրավորներ
Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Ուիմբլդոն քաղաքում մեքենան հարվածել է տարրական դպրոցի շենքին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 երեխա, 2 չափահաս։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Դպրոցը նախատեսված է 4-11 տարեկան աղջիկների համար։
Ըստ ոստիկանության՝ մեքենայի վարորդը մնացել է դեպքի վայրում, ձերբակալություններ չեն կատարվել։ Հաղորդվում է, որ միջադեպը ահաբեկչության հետ առնչություն չունի։ Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար։