Պրեսոթերապիա` ապարատային մերսում. մեթոդի առավելություններն ու արդյունքները ներկայացնում է մասնագետը
Որոշ պաթոլոգիական պրոցեսների ազդեցության ներքո կամ ծերացմանը զուգընթաց, անոթների միջով լիմֆայի բնական հոսքը կարող է դանդաղել՝ հրահրելով միջբջջային տարածքում հեղուկի պահպանմանը։ Նման բացասական փոփոխությունները հանգեցնում են այտուցների առաջացման։ Լիմֆայի հոսքը բարելավելու համար ժամանակակից բժշկությունն առաջարկում և կիրառում է պրեսոթերապիան՝ լիմֆոդրենաժային սարքավորումային տեխնիկան։
Aysor.am-ը մերսման այս տեսակի մասին զրուցել է բժիշկ-կոսմետոլոգ Լուիզա Անանյանի հետ՝ պարզելու մեթոդի առավելությունները, հակացուցումներն ու պրոցեդուրայից ակնկալիքները։
«Պրեսոթերապիան ապարատային մերսման տեսակ է, որի էությունը սեղմված օդով լեցուն բարձիկներով՝ մարմնի վրա մեխանիկական ազդեցության մեջ է։ Պրոցեդուրայի թերապևտիկ ազդեցությունը հիմնված է անոթների միջով ավշային հոսքի ակտիվացման և միջբջջային տարածությունից հեղուկի արտազատման արագացման վրա»,-ասաց նա:
Միջմատությունն իրականացնելու համար մարդուն հագցնում են հատուկ կոստյում, որի մեջ ճնշման տակ օդ է ներարկվում։ Մարմնի տարբեր հատվածների ռիթմիկ սեղմումը, որն ընթանում է թուլացման դրվագներով, խթանում է արյան շրջանառությունը, տեղահանում միջբջջային տարածությունում կուտակված հեղուկը և արագացնում ավշի շարժումը անոթներով՝ խթանելով նիհարեցման գործընթացը։ Միջամտության համար նախատեսված սարքը նախագծված է՝ հաշվի առնելով մարմնի բոլոր անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ուստի միջամտությունների ընթացքում մարդը որևէ ընդգծված անհանգստություն չի զգում։
Մասնագետի խոսքով, պրեսոթերապիան լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում, որը փաստում է միջամտության արդյունավետության մասին։
Այնուամենայնիվ, այն ունի հստակ ցուցումներ՝
սիրտ-անոթային պաթոլոգիա,
ուռուցքաբանական պաթոլոգիաներ,
արյան հիվանդություններ,
նյարդաբանական հիվանդություններ,
մետաղական կոնստրուկցիաներ մարմնի և ճարմանդների շփման կետում,
կանանց մոտ դաշտանի շրջանը:
Պրեսոթերապիան կիրառվում է նաև վիրահատական լիպոսակցիայից և կավիտացիայից հետո՝ որպես վերականգնման յուրատեսակ մեթոդ։
«Միջամտությունների ամբողջական ընթացքն ապահովում է տեսանելի կայուն արդյունք՝ որոշակի հիվանդությունների բուժման և մարմնի էսթետիկ թերությունների վերացման գործում: Առաջին դրական արդյունքները նկատվում են արդեն 3-4 միջամտությունից հետո, մինչդեռ այդ արդյունքը համեմատելի է 30 ժամ ձեռքով մերսման հետ»,-ասաց մասնագետը։
Պրոցեդուրայի ընթացքում, փափուկ հյուսվածքների վրա ակտիվ ճնշման շնորհիվ բարելավվում է միջբջջային հեղուկի և ավշի արտահոսքը վերջույթներից։
Մկանները հանգստանում են, արյան հոսքը և միկրո շրջանառությունը մեծանում է՝ դրանով իսկ շատացնելով թթվածնի և սննդանյութերի մատակարարումը մարմնի կառուցվածքներին:
Սպասված արդյունքներն են՝
մարմնի ուրվածգծերի թերությունների շտկում,
ավելորդ քաշի, ցելյուլիտի վերացում,
որովայնի և կողքերի թուլացած հատվածների ձգում,
ավելորդ մաշկի ձգում՝ քաշի կտրուկ կորուստից հետո։
Պրեսոթերապիան օգտագործվում է նաև կանխարգելիչ նպատակներով՝
վերջույթների վարիկոզի կանխարգելում,
նյարդային, հենաշարժական և սրտանոթային համակարգերի պաթոլոգիայի կանխարգելում,
Նստակյաց ապրելակերպի հետ կապված բացասական փոփոխությունների կանխարգելում։