Անկարայում Մեհմեթ անունով մարդը Թուրքիայի նախագահի հետ հանդեիպման է գնացել զենքով
Անցած շաբաթ, Անկարայում Մեհմեթ Ա. անունով մեկը գնացել է Չանքայա նախագահական նստավայր և հանդիպում պահանջել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:Այս մասին գրում է ermenihaber-ը:
«Սի Էն Էն Թուրքի»-ի տեղեկացմամբ' Մեհմեթ Ա.-ի մոտ եղել է պայուսակ, որի միջից նախագահի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են 1 ատրճանակ, 8 փամփուշտ և թմրանյութ:
Մեհմեթ Ա.-ն նախագահի դեմ զինված հարձակման փորձի մեղադրանքով ձերբակալվել է: