Երևանում գազաբալոնների ուժգին պայթյունն ու փլուզումն արձանագրվել է տեսախցիկի կողմից
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հուլիսի 3-ին Կոմիտաս 54/1 շենքի բակում տեղի ունեցել պայթյուն-փլուզումը, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ բնակելի մի քանի շենքերի պատուհաններ, դռներ կոտրվել էին, 2 ավտոտնակ փլուզվել էր ու բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վնասվել էին, որոնցից մի քանիսը վերածվել էին մետաղե ջարդոնի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել էր, վնասվել էին 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել էին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարում, արդյոք բաց Էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել էր փլուզված ավտոտնակներից մեկում քաղաքացու կողմից 20 կիլոգրամանոց գազաբալոնների հետ անզգույշ վարվելը, ինչն էլ դարձել էր պայթյունի պատճառ։