Իրանն ու Սաուդյան Արաբիան դիտարկում են նավթի և գազի արդյունաբերության ոլորտում համատեղ ներդրումների հնարավորությունը
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալմանը Վիեննայում քննարկել են չմշակված նավթի գների հեռանկարները և նավթի ու գազի արդյունաբերության մեջ համատեղ ներդրումների հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն։
Երկու նախարարները ինտենսիվ քննարկում են ունեցել Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում։
Նրանք կարծիքներ են փոխանակել չմշակված նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի և նավթի գների հեռանկարների վերաբերյալ։
Օուջին և բին Սալմանը քննարկել են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտում համատեղ ներդրումների հնարավորությունը։
Նավթ արդյունահանող երկու խոշոր երկրները 7 տարի անց պայմանավորվել են վերականգնել իրենց հարաբերությունները։