Ադրբեջանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել հայ գերիներին
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում պահանջում են 12 տարվա ազատազրկման դատապարտել առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:
Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, վճիռը վաղը կհրապարակվի։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում այս օրերին ընթանում էր առևանգված հայ ռազմագերիների դատը։
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինի պահվող հայ զինծառյողներին մեղադրում է իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին: