Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր CLE կուպեն և կաբրիոլետը. դրանք կփոխարինեն 2 մոդելի (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքնենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր CLE ընտանիքը։ Այսուհետ այս անվան տակ կառաջարկվեն կուպեներ և կաբրիոլետներ, որոնք կփոխարինեն երկդռնանի մեքենաներին միանգամից երկու դասում՝ C և E, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է autonews.ru-ն:
Եվրոպայում նորույթների վաճառքի մեկնարկը սպասվում է 2023 թվականի վերջին, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 2024 թվականի սկզբին։ Գնորդներին կառաջարկվեն բենզինային և դիզելային տարբերակներ։ Դրանք բոլորը համալրված կլինեն լրացուցիչ էլեկտրաշարժիչով՝ մինչև 23 ձիաուժ հզորությամբ։
Հիմնական կլինի դիզելային երկլիտրանոց շարժիչը՝ 200 ձիաուժ հզորությամբ։ Այն կհամալրվի նույն ծավալի բենզինային ագրեգատով՝ 204 ձիաուժ հզորությամբ։
Ամենահզոր մոդելը՝ CLE 450 4MATIC-ը, կունենա 404 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային համակարգ: Այն կկարողանա մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել 4,4 վրկ-ում։ Դրա առավելագույն արագությունը կսահմանափակվի 250 կմ/ժ-ով։