Իգոր Խովաևը կայցելի տարածաշրջան․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես և բոլոր դրական քայլերն այդ ուղղությամբ։ Ռուսական կողմը կշարունակի ջանքերը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Մոտակա ծրագրերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ եռակողմ հանդիպման հնարավորություն ևս կա, ինչի մասին հստակության դեպքում կտեղեկացնեն։