Պորտուգալիայի նախագահին դուրս են գրել հիվանդանոցից
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ հուլիսի 5-ին միջոցառման ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից։
«Ես ինձ լավ եմ զգում», - 74-ամյա նախագահի խոսքերն է մեջբերել EFE գործակալությունը։
Դե Սոզան հայտնել է, որ բուժհաստատությունում ստիպված է եղել երկու անգամ անալիզներ հանձնել։ Նախագահը տեղի ունեցածը պայմանավորել է ճնշման անկմամբ։
Նա գիտակցությունը կորցրել է հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող համալսարաններից մեկն այցի ժամանակ։ Որպես նախազգուշական միջոց՝ Ռեբելու դե Սոզան տեղափոխվել է հիվանդանոց։
Նա Պորտուգալիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականից: