Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: