Թուրքիայի նախագահն առաջիկայում կմեկնի ԱՄԷ
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը նշել է, որ գալիք շաբաթվա ընթացքում ԱՄԷ-ից պատվիրակություն է ժամանելու Թուրքիա, իսկ երկու երկրների պատվիրակությունների աշխտանքների հստակեցումից հետո պլանավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄԷ:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ զուգահեռ Շիմշեքը հայտնել է, որ այցը նախատեսվում է հուլիսի 11-ից 12-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո:
Նշվում է, որ թուրք նախարարը տեղեկացրել է այցի ընթացքում որոշ համաձայնագրերի ստորագրման մասին ևս:
Այս առիթով թուրքական մամուլում շրջանառվող պնդումների համաձայն՝ ստորագրվելիք համաձայնագրերից մեկով ԱՄԷ-ն 30-40 մլրդ դոլարի ներդրում է կատարելու Թուրքիայում: