Բարսելոնան գոյատևման փուլում է, ակումբի վիճակը տագնապալի է․ Պիկե
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն կիսվել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով:
«Տնտեսական վիճակը որոշ չափով տագնապալի է, լավագույնը չէ, բայց մենք հուսալի ձեռքերում ենք։ Նախագահն ու իր շրջապատն արդեն ստիպված են եղել դուրս գալ նմանատիպ իրավիճակից, դա այնքան էլ դժվար չէ։ Նրանք համարձակ են և գիտեն, թե ինչ են անում։ Ակումբը լավագույն վիճակում չէ, գոյատևման փուլում է։ Բայց միևնույն ժամանակ «Բարսելոնան» հասկանում է, որ պետք է տիտղոսներ նվաճել, մրցել: Իսկ տնտեսապես նրանք այնքան էլ մրցունակ չեն։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա ամիսներին»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Պիկեն կարիերան ավարտել է անցած մրցաշրջանում։ Պաշտպանը կապտանռնագույնների կազմում անցկացրել է 616 հանդիպում, որոնցում խփել է 53 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում: Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: