Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավելի քան 20 մարդ է զոհվել գազի արտահոսքի հետևանքով
Հուլիսի լույս 6-ի գիշերը Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում առնվազն 24 մարդ է զոհվել գազի արտահոսքի հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են Գաուտենգի նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Բոքսբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող անօրինական բնակավայրի տարածքում տեղի է ունեցել ազոտ պարունակող գազի արտահոսք։ Զոհվել են բոլորն, ովքեր գտնվել են գազ մատակարարող բալոնի մոտ: Բալոնը գտնվում էր տներից մեկի բակում», - հայտնել է ծառայության ներկայացուցիչ Ուիլյամ Նթլադին։
Նրա խոսքով՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ազոտն օգտագործվել է օգտակար հանածոների ապօրինի արդյունաբերության համար: