Հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել «Հայաքվեի» գործընթացը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաքվեի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստություն է առաջացրել իշխանության մոտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարվեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետո` սպորտային հագուստով անձանց թույլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնությունը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, թե սա իշխանության վերադառնալու հերթական փորձն է։
Հիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք է ընթանում, որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնողները թաքցնում են, թե այս պահին քանի քաղաքացի է ստորագրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: