ՊՊԾ 17 աշխատակցի Ալեն Սիմոնյանը պարգևատրել է. ի՞նչ «ծառայության» դիմաց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը ԱԺ պահպանություն իրականացնող անվտանգության աշխատակիցներին պարգեւատրել է։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՊՊԾ 17 աշխատակիցների պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշանվերով: Իսկ ինչ ծառայություններ են մատուցել ՊՊԾ աշխատակիցները ԱԺ-ին եւ Ալեն Սիմոնյանին, դժվար չէ կռահել: Ամեն անգամ, երբ ընդդիմադիրների հետ իշխանական պատգամավորների վիճաբանությունը սրվել է կամ որեւէ ընդդիմադիր պատգամավոր քննադատել է Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանը հրահանգել է անվտանգության աշխատակիցներին ներս մտնել եւ ընդհուպ բռնության դուրս հանել պատգամավորներին դահլիճից:
Ահա ինչի համար են ՊՊԾ 17 աշխատակիցներ պարգեւատրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: