Բեռլուսկոնիի որդին վստահեցրել է, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել
Իտալական Mediaset խոշորագույն մասնավոր մեդիա խմբի տնօրեն Պիերսիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել իր հոր՝ նախկին վարչապետ և «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահից հետո։
«Բացարձակապես ոչ, ես քաղաքականության մեջ չեմ մտնում», - ասել նա լրագրողներին՝ Միլանում իր ընկերության համար նախատեսված միջոցառման ժամանակ:
Ինչպես գրում է Corriere della Sera-ն, 54-ամյա գործարարը խոստովանել է, որ «էմոցիոնալ տեսանկյունից» այս միտքն իր մոտ առաջացել է, սակայն նա քաղաքականությունից հրաժարվելու երեք պատճառ ունի.
«Կարծում եմ՝ քաղաքականությունը լուրջ մասնագիտություն է, այն պետք է հետազոտել և սովորել, ուստի ինձ ճիշտ չի թվում այդպես շտապել՝ առանց փորձի։ Միևնույն ժամանակ, չի գործերը կիսատ թողնել. Mediaset-ը կարևոր է, և ես չկարողացա հանկարծակի հեռանալ: Երրորդ պատճառն այն է, որ ես երկրում արտակարգ իրավիճակներ չեմ տեսնում. կա կառավարություն, որի օգտին քվեարկել են ընտրողները, և «Առաջ Իտալիան» կարող է երաշխավորել նրա կայունությունը»,- ասել է Բեռլուսկոնի կրտսերը: