Մադոննայի ընկերուհին պատմել է երգչուհու վիճակի մասին
Հեռուստահաղորդավար Ռոզի Օ'Դոնելը խոսել է Մադոննայի վիճակի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ը։
«Նա ապաքինվում է տանը, նա շատ ուժեղ է: Ընդհանուր առմամբ, Մադոննան իրեն լավ է զգում», - ասել է Օ'Դոնելը, ով վաղուց ընկերություն է անում կատարողի հետ:
Արտիստի մենեջեր Գայ Օսիրին հավելել է, որ «նա դեռ բժշկական հսկողության տակ է»։ Նա վստահեցրել է, որ շուտով Մադոննան լիովին կապաքինվի։
Հունիսի 28-ին Մադոննայի մենեջերը հայտնել էր, որ նրան հիվանդանոց են տեղափոխել հունիսի 24-ին։ Գայ Օսիրին պատմել էր, որ երգչուհու մոտ առաջացել է «լուրջ» բակտերիալ վարակ, ինչի պատճառով նա մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Մադոննայի վիճակն այնքան ծանր է եղել, որ ընտանիքը լրջորեն անհանգստացել է նրա կյանքի համար և հոսպիտալացումից հետո պատրաստվել վատթարագույնին։