Սերյոժա Բարսեղյանը՝ պատանեկան ԵԱ-ի չեմպիոն
Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) չեմպիոնի կոչումը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում:
Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոնը երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով դարձավ նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Բարսեղյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: