Ֆրանսիայի վարչապետը ընդդիմությանը մեղադրել է անկարգություններն արդարացնելու մեջ
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մեղադրել է La France Insoumise կուսակցությանը բռնությունն արդարացնելու և հակամարտություն հրահրելու մեջ՝ ոստիկանի ձեռքով դեռահասի մահվան հետևանքով առաջացած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Դուք կարող եք ցավակցություն հայտնել 17-ամյա երիտասարդի մահից հետո, պահանջել արդարություն և հանդարտության կոչ անել: Սակայն դուք և ձեր կուսակցության մյուս պատգամավորները ընտրել եք այլ ճանապարհ՝ ծայրահեղություններ, բանավոր դաժանություն և բռնության մշտական արդարացում», -ասել է նա Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում: