ՄԱԿ առաքելությունը կոչ է արել չփակել գեղեցկության սրահներն Աֆղանստանում
ՄԱԿ Աֆղանստանին աջակցության առաքելությունը (ՄԱԿԱԱԱ) Թվիթերի իր էջում երկրում փաստացի կառավարող «Թալիբան» շարժմանը կոչ է արել չեղարկել Քաբուլում եւ աֆղանական այլ նահանգներում գեղեցկության սրահների աշխատանքի նոր արգելքը։
«ՄԱԿԱԱԱ-ն կոչ է անում (Աֆղանստանի) փաստացի իշխանություններին չեղարկել գեղեցկության սրահների փակման հրամանը։ Կանանց իրավունքների այդ նոր սահմանափակումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա եւ կհակասի կանանց ձեռներեցության աջակցությանը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
Երեքշաբթի թալիբների ստեղծած իսլամական կողմնորոշման, բարիքի թույլատրման եւ դատապարտելիի արգելքի նախարարությունը տեղեկացրել է, որ Քաբուլում եւ այլ նահանգներում գեղեցկության սրահների գործունեության արգելք է մտցնում։