Միշուստինի հրամանով Սերգեյ Միխայլովն ազատվել է ՏԱՍՍ–ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել, որով Սերգեյ Միխայլովն ազատվել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից։
Գործակալության նոր ղեկավար է նշանակվել Անդրեյ Կոնդրաշովը, ով նախկինում աշխատել է որպես Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։