Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Աբդոլլահիան
Իրանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա նշել է, որ Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։