Վրաստանը բացառում է Սաակաշվիլիի հարցով Ուկրաինայի հետ խորհրդակցությունները
Վրաստանի կառավարությունը բացառում է Ուկրաինայի հետ խորհրդակցությունների անցկացումը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է 1-ին ալիքը ։
Քաղաքական գործիչն արձագանքել է Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի պատճառով Վրաստանի դեսպանին Թբիլիսի ուղարկելու Կիևի որոշմանը:
Կոբախիձեն նշել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրվանից մնացել է Կիևում, իսկ ուկրաինական իշխանությունների քայլը անվանել է «վիրավորական և նյարդայնացնող»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին խորհուրդ էր տվել վերադառնալ Թբիլիսի: Նման կտրուկ քայլ արվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Միխեիլ Սաակաշվիլիի ծայրահեղ հյուծված վիճակի մասին ։