Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Արեւմտյան երկրները ներգրավված են եղել է Իրանում 2022 թվականին տեղի ունեցած անկարգությունների հրահրման մեջ։ Instagram-ը չի ջնջել հրապարակումները, որոնց միջոցով զենք է վաճառվել։ Այս մասին ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում հայտարարել է ԻԻՀ Մարդու իրավունքների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ղազեմ Ղարիբ-Աբադին։
«Անկարգությունների հրահրմանը մասնակից են եղել մի քանի արեւմտյան երկրներ։ Անկարգությունների ժամանակ Instagram-ը բացատրել է, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել։ Չնայած Իրանի պաշտոնական խնդրանքին ՝ այդ հարթակը հրաժարվել է հեռացնել հրազենի վաճառքի հետ կապված 3 միլիոն գրառումները»,-ասել է դիվանագետը։
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է ավելի քան 50 հազար կեղծ պարսկալեզու օգտահաշիվ՝ Իրանի դեմ գործելու համար:
«Անկարգությունների ժամանակ առգրավվել է ավելի քան 8 հազար միավոր զենք, իրավապահ մարմինների ավելի քան 75 աշխատակիցներ եւ քաղաքացիներ դարձել են անկարգությունների զոհ, ավելի քան 7 հազար իրավապահ մարմինների աշխատակիցներ վիրավորվել են»,-նշել է Աբադին՝ հավելելով, որ ցույցերի ընթացքում վնասվել է ավելի քան 2 հազար օբյեկտ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: