ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները չեն հիասթափեցնի Ուկրաինային. Լիտվայի նախագահ
Հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները չեն հիասթափեցնի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան լիտվական LRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա վստահություն է հայտնել, որ կհաջողվի պայմանավորվել Կիեւի առջեւ համապատասխան պարտավորությունների շուրջ՝ չնայած դաշինքի երկրների միջեւ այս կապակցությամբ ներկայումս շարունակվող ինտենսիվ քննարկումներին։
Նաուսեդան նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան գագաթաժողովում «շատ բան կստանան, բայց ոչ այնքան, որքան ակնկալում է»։
Աղբյուր՝ news.am