Իսրայելի «ռազմական գործողությունը» Պաղեստինում ավարտվել է. կա 13 զոհ. Միջազգային ԶԼՄ
Հուլիսի 5-ի գիշերը իսրայելցի զինվորականները դուրս են բերել զորքերը Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին պաղեստինյան ճամբարից՝ ավարտին հասցնելով «Բեյթ վե Գան» երկօրյա գործողությունը («Առջևի այգով տուն»), գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ մեծ կորուստներ է պատճառել գրոհայինների խմբավորումներին փախստականների ճամբարում գործողության մեջ, որը ներառում էր մի շարք օդային հարվածներ հարյուրավոր ցամաքային զորքերի մասնակցությամբ:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է Ջենինում իսրայելական ռազմական գործողության ընթացքում 13 սպանվածի և ավելի քան 100 վիրավորի մասին, նրանցից ավելի քան 20-ի վիճակը ծանր է։ Սպանվածների տարիքը եղել է 16-23 տարեկան։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր անհրաժեշտության դեպքում նմանատիպ գործողություններ իրականացնել։ «Այս պահին մենք ավարտում ենք առաքելությունը։ Կարող եմ ասել, որ մեր լայնածավալ գործողությունը Ջենինում միանգամյա չէ։ Մենք արմատախիլ ենք անելու ահաբեկչությունը, որտեղ տեսնենք, և հարվածելու ենք նրան»,-ասել է նա Ջենինի ծայրամասում գտնվող զինվորական դիրք կատարած այցի ժամանակ:
Սա իսրայելական ամենաինտենսիվ ռազմական գործողություններից մեկն է Հորդանան գետի Արևմտյան ափին այն բանից հետո, երբ երկու տասնամյակ առաջ ավարտվեց պաղեստինյան զինված ապստամբությունը ընդդեմ անժամկետ իսրայելական օկուպացիայի: