Ռուսաստանն «Իսկանդերով» հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր (լուսանկարներ)
Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով տուժել է 43 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, տեղեկանում ենք currenttime կայքից։
Հարվածն ընկել է բնակելի ինը հարկանի շենքի մոտ՝ կայանատեղիի վրա։ Ավելի ուշ Սինեգուբովը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով։ Ինը բազմահարկ շենքերի պատուհանները կոտրվել են։ Այրվել է չորս ավտոմեքենա, վնասվել է մեկ ավտոմեքենա։
Խարկովի մարզի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Տիմոշկոն հայտնել է, որ ամենափոքր վիրավոր երեխաները եղել են երեք և ինը ամսական։ Սինեգուբովն ավելի վաղ հայտնել էր, որ զոհերի թվում կան տասը ամսական և մեկ տարեկան երեխաներ։
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված տասը ամսական տղայի վիճակը կայունացել է։ Մյուս երեխաներն ստացել են բեկորային աննշան վնասվածքներ, կապտուկներ և քերծվածքներ։
Տիմոշկոն նշել է, որ ավտոկայանատեղիի մոտ միայն բնակելի շենքեր են։ Նրա խոսքով՝ սա քաղաքի խաղաղ տարածք է, որտեղ չկա ոչ մի ռազմական օբյեկտ կամ ռազմական ավտոմեքենա։